Կոնֆերանս` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

2017-04-07

Լեհաստանում ՀՀ դեսպանության և Պուլտուսկի Ալեքսանդր Գիեյշտորայի անվան հումանիտար ակադեմիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին հիշյալ ակադեմիայում նախատեսվում է անցկացնել գիտագործնական կոնֆերանս` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Կոնֆերանսի կազմակերպիչները նախատեսում են նաև Հայոց Ցեղասպանության թեմայի ներկայացում: Գիտագործնական կոնֆերանսին մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել Պուլտուսկի հումանիտար ակադեմիայի ռեկտոր Ադամ Կոսեսկու հետ:

e-mail: rector@ah.edu.pl

web: www.ah.edu.pl  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։