Կրթական ծրագրեր՝ չինարեն լեզվի մասնագետների և աշակերտների համար

2017-04-07

Պեկինի քաղաքային կառավարության կրթության հանձնաժողովին առընթեր Պեկինի միջազգային կրթական փոխանակումների կենտրոնը կազմակերպում է կրթական ծրագրեր՝ կրթության ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև փոխանակման ծրագրեր՝ ավագ դպրոցի աշակերտների համար: Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության  չինարեն լեզվի մասնագետներ և աշակերտներ: Մասնավորապես, ամեն տարի ամռանը 2 շաբաթ Պեկինում կազմակերպվում է արտերկրի ավագ դպրոցի աշակերտների ճամբար: 2018թ. ամառային ճամբարի ծրագրին մասնակցելու համար հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2017թ. դեկտեմբերը: Ծրագրին կարող են մասնակցել 14-18 տարեկան թվով 10 աշակերտներ: Կենտրոնը պատրաստ է հոգալ Պեկինում աշակերտների կեցության հետ կապված ծախսերը, իսկ ավիատոմսերի հետ կապված ծախսերը հոգում են մասնակիցները:

Կենտրոնը նաև կազմակերպում է ամենամյա երկշաբաթյա դասընթացներ՝ արտերկրում դասավանդող դպրոցների և բուհերի չինարեն լեզվի ուսուցիչների և դասախոսների համար՝ հոգալով միայն Պեկինում կեցության ծախսերը:

Ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.biee.bjedu.cn կայքէջում: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։