«2008-2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇԵՄԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /28 նոյեմբերի 2007թվականի N1162-Ա/Ք/
2006թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելումասին» N740- Ն հրամանիկ ատարումն ապահովելու նպատակով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել օտար լեզուներից, ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը.
-Անգլերեն լեզու – 55 միավոր (բնագիտություն), 61 միավոր (հասարակագիտություն), 80 միավոր (բանասիրություն):
-ֆրանսերեն լեզու – 200 միավոր (բնագիտություն), 300 միավոր (հասարակագիտություն), 400 միավոր (բանասիրություն):
-գերմաներեն լեզու – 60 միավոր (բնագիտություն), 80 միավոր (հասարակագիտություն), 100 միավոր (բանասիրություն):
-ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ - 35 միավոր (բնագիտություն), 25 միավոր (հասարակագիտություն), 20 միավոր (բանասիրություն):
2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Կ. Հայրապետյան) գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար՝ պրն. Ա.Ավետիսյանին:
ՆԱԽԱՐԱՐ Լ.ՄԿՐՏՉՅԱՆ