Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոն /Հայտարարություն, Կանոնակարգ/

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը` «Իմ Սարյանը» խորագրով: Այն նվիրված է XX-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկին, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) շրջանակներում: Աշխատանքները կարող են ներկայացված լինել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տիպի կրթօջախների, խմբակների, մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու արվեստի դպրոցների, նկարչական խմբակների, ինչպես նաև մասնագիտական քոլեջների 6-18 տարեկան սաներ:
Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում և տպագրվելու են համապատասխան պատկերագրքում:  Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները: 
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի կանոնակարգը և անցկացման ժամանակացույցը՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակներով:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.+374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.tamara.zalinyan@edu.am 
Կայքէջ.www.edu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։