ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ-2018-2019 ուս.տարի

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների 2018-2019 ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելություն:
Ընդունելության համար սահմանված են հետևյալ ժամկետները. 
ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև  օգոստոսի 24-ը ներառյալ.
բ )  վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ուսանելու համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև սեպտեմբերի 20-ը  ներառյալ,
գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով   ուսանելու համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև  հոկտեմբերի 5-ը  ներառյալ,
դ) վճարովի   հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  աուսանելու համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ,  
ե )վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու  համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,  
զ) վճարովի  առկա ուսուցմամբ   նախնական մասնագիտական (արհեստագործական) և  վճարովի առկա ու հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ուսանելու համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև  սեպտեմբերի 14-ը ներառյալ, 
է)  վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ուսանելու համար. 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև  դեկտեմբերի 10-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչև այդ ժամկետները:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
•դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
•բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
•օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների: միջոցով,
Դիմորդները ներկայացնում են.
1.ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,
2.ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
3.բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
4.անձնագրի պատճեն,
5.սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
6.կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
7.3x4 չափսի 4 լուսանկար,
8.ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
9.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, № 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։