«ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 777-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /18 մայիսի 2012թ. N496-Ն/

Ղեկավարվելով  <<Հանրակրթության  մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով  և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատկազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու Հայաստանի Հանրապետության    կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության  աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին  հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին>> թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված  կանոնադրության 14-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջը`  

                                         ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1.Հաստատել`
1) <<Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված  կազմակերպությունների ցանկի  ձևավորման կարգը>>`  համաձայն Հավելվածի 
2)Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի <<Ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար կազմակերպություններին ներկայացվող չափանիշները  և ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպու-թյունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին>> N 777-Ն հրամանը:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի      Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

                                                                                            Ա. Աշոտյան

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։