«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏԱ ԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ի N 619-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /17 մայիսի 2011թ. N571-Ն/
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1392-ն որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առեվտրային կազմակերպության» օրինակելի կանոնադրության 113 կետը :
Հ ր ա մ ա յ ու մ եմ.
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առեվտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը `համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի փետրվարի 16-ի ««Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատություն»պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 619-Ն հրամանը:
3.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ.Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ` Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան