«ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /28 դեկտեմբերի 2011թ. N1347-Ն/

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

                                                   Հրամայում եմ`

1.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը  հաստատելու մասին» N 280-Ն  հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին գլխի 3-րդ կետը լրացնել նոր ` «ե» ենթակետով`
 «ե) 2012 թվականի  դպրոցականների առարկայական օլիմպիադան «Մաթեմատիկա» առարկայից կազմակերպվում է 3 փուլով` համաձայն  նախարարության սահմանած ընթացակարգի»:
2) 14-րդ գլխի 3-րդ և 4-րդ  կետերի 2-րդ պարբերություններում «մաթեմատիկայից»  բառը փոխարինել «հայոց եկեղեցու պատմությունից»   բառերով:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության  և իրավաբանական վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:


                                                                                      Ա. ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։