«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ/ 28 հուլիսի 2011թ. N 870-Ն/
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին>> N 1579-Ն որոշման 10-րդ կետի իը) ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1.Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա <<Նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների շարժի մատյանի ձևաթուղթը, գործածության և վարման կարգը>>` համաձայն հավելվածի:
2.ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը(պետ` Ն.Հովհաննիսյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը(պետ` Մ.Գրիգորյան) սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա.ԱՇՈՏՅԱՆ