«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ/ 30 մարտի 2011թ. N 257-Ն/
Ղեկավարվելով <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N1579-Ն որոշման ժդ) կետի պահանջներով `
Հրամայում եմ`
1.Հաստատել <<Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները>>` համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն.Հովհաննիսյան) ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը (պետ` Մ.Գրիգորյան)` սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3.Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ա. ԱՇՈՏՅԱՆ