«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ /5-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ/ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /25 օգոստոսի 2009թ. N 758-Ա/Ք/

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի ը) ենթակետի պահանջերով և հիմք ընդունելով  «Մանկապարտեզի ավագ խմբի (5-6 տարեկանների) կրթական համալիր ծրագրի» վերաբերյալ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային  ինստիտուտի և  ԿԳՆ հանրակրթության վարչության  առաջարկությունը՝

 

Հրամայում   եմ`

1.Հաստատել,  գործածության երաշխավորել «Մանկապարտեզի ավագ խմբի (5-6 տարեկանների) կրթական համալիր ծրագիրը» (Լ. Մանուկյան, Հ. Միտոյան, Մ. Սարգսյան և ուրիշներ)  և կիրառության մեջ դնել 2009-2010 ուստարվա սեպտեմբերի 1-ից։  
2.Սույն հրամանի կատարման ապահովումը հանձնարարել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ  Ն. Հովհաննիսյանին։
3.Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ԿԳ նախարարի տեղակալ       Մ. Մկրտչյանին։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։