«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԴՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /18 օգոստոսի 2010 թ. N 1313-Ա/Ք/
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի դ) ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայասատանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության «Հայ ուսուցչի երդումը»՝ համաձայն կից հավելվածի։
2. Հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ՝ Ն. Հովհաննիսյան)՝ տեղեկացնել ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին «Հայ ուսուցչի երդման» հրամանի մասին։
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին: