«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ԾՆՈՂԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /26 դեկտեմբերի 2009 թվականի N 1105-Ն/
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `
1.Հաստատել «Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը»` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը /պետ`Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը / պետ` Մ. Գրիգորյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
3.Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին:
ՆԱԽԱՐԱՐ` Ա.ԱՇՈՏՅԱՆ
106 kb