«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԱԾ ԱՆՁԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ/ 5 դեկտեմբերի 2011թ. N 1278-Ն/
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եվ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը»` համաձայն հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետի պաշտոնակատար` L. Գրիգորյան) սույն փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
3.Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը սահմանված կարգով հրամանը ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններին և նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ռեկտորներին):
4.Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. ԱՇՈՏՅԱՆ
43 kb